Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Պայթեցվելու է «պանդորայի արկղը»

Պայթեցվելու է «պանդորայի արկղը»
28.03.2022 | 07:25

Ավելի քան վստահ եմ, որ այս տարածվող մետամորֆիկ և լաբորատոր վիրուսների միջոցով զոմբիիզմ ու հոգեճնշող նյութեր էլ են տարածում, ու սա արվել է դեռ 2018-ից՝ ողջ երկրով մեկ:
Թե չէ՝ այս ի՞նչ պատուհաս եկավ գլխներիս՝ մեր իսկ ձեռքով, այս ի՞նչ թմբիր ու անտարբերություն, կենդանական վախ ու խուճապ է, մթագնում ու մանկուրտացում, որ տիրել են ամենքիս:


Միայն առողջական արտառոց ու հանելուկային վնասները չեն սրանց բուն նպատակը, հոգեճնշում, թշնամանք ու ատելություն առաջացնելն է, հարազատը՝ հարազատի նկատմամբ, հարևանը՝ հարևանի, ընկերը՝ ընկերոջ: Եվ սա շատ իրական է, տեսություն չէ:
Մեզ ամենքիս ասես «դեղել» են, հասցրել մտագարության ու գազազության, իրար կոկորդ անտեղի կրծելուն, իրարից օտարանալուն ու խզումների:
Առաջին դեմքերին ու սրանց ընտանիքներին էլ մի այլ ուղղությամբ են ասես «դեղել», հնարավոր չէր, ախր, այդքան չհայ լինել, չմարդ ու տգետ, այդքան ողբալի:
Մեր միջից սերն ու մարդկայինը վերացնելու վրա են, ու մենք՝ անտեղյակ:
Ամեն օր են «դեղում», մեկին՝ շատ է ազդում, մյուսին՝ պակաս, բայց արդյունքը նույնն է. դարձել ենք անտարբեր, անսեր ու, թույլ տվեք ասել, էշացած՝ մեր իսկ սեփական կյանքի, արժանապատվության, ապագայի ծրագիր կազմելու հանդեպ էլ:
Ասես՝ խորը թմբիրի, լեթարգիական քնի մեջ լինենք, ինչ-որ մեկը մեր փոխարեն ասես ապրում է: Փարախ մտնող ոչխարների պես իրար տրորելով, բնազդաբար որոճալով ու անգիտակից իրարու խոյահարելով՝ գնում ենք ուղիղ անդունդ, նույնիսկ լա՛վ իմանալով, որ անդունդ է:
Մենք բոլորս, ողջ մեր երկիրը խամաճիկներ ենք, խաղացվում ենք՝ ինչպես իրենց է հարմար՝ Արևմուտքի սիոն-մասոնների հրեշախմբին:


Բայց, ինչպես վստահ եմ այս ամենում, որքան վստահ եմ, որ ես՝ ես եմ, նույնչափ էլ վստահ եմ, որ արթնանալու ենք ու կամա-ակամա՝ Ռուսաստանի ձեռքով, ինչն էլ սկսվել է:
Լոլոներ էլ չհնչեն գլխիս՝ ռուսաֆոբիայի, սա տիեզերական ծրագիր է, ռուսն էլ ծրագրում ի նպաստ է օգտագործվում: Բարոյախոս էլ չեմ, հուզական ու դավադիր էլ չեմ, սենտիմենտալ ու պոպուլիստ չեմ, ամենակարևորը՝ խելագար էլ չեմ, ձեր ամենքի միջից ամենաքիչն է ինձ վրա ազդել սրանց մահաբեր թմրանյութ-վիրուսը, և կարելի էր նույնիսկ վերնագրով էլ բավարարվել:


Պայթեցվելու է «պանդորայի արկղը», բայց մինչ այդ մեզ պիտի ստիպենք արթնանալ, մեր իսկ ձեռքերով բռնենք մեր մազերից ու դուրս քաշենք մահաբեր թմբիրից, որով վարակվել, որի մեջ ներքաշվել ենք ակամա:
Հային ոչ մի վիրուս ու թմրանյութ չի կարող երկար ժամանակով ազդել:


Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 13248

Մեկնաբանություններ